Ադրբեջանի ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզայի թեկնածությունն ուղարկվել է Սենատ՝ հաստատման, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Բրայզայի թեկնածոթւյունը պաշտոնապես ներկայացվել էր ԱՄն նախագահ Բարաք Օբամայի կողմից մայիսի 25-ին:

Բրայզան 2005թ. նշանակվել էր փոխպետրքարտուղարի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով: Նա համակարգում էր Հարավային Կովկասի եւ Հարավային Եվրոպայի աշխատանքները, ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը Սեւծովյան եւ Կասպիական տարածաշրջաններում:

2006-2009թ. նա զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը:

Ադրբեջանում դեսպանի պաշտոնը թափուր էր շուրջ մեկ տարի, երբ այն լքել էր Էնն Դերսին: