ԱՄԷ-ն առգրավել է տարածաշրջանում կոկայինի ամենախոշոր խմբաքանակը։ Այս մասին ասվում է ԱՄԷ ոսիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում: Նշվում է, որ խմբաքանակն ամենախոշորն է , որը երբեւէ առգրավվել է տարածաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անվտանգության ուժերի տվյալներով ՝ բերման է ենթարկվել 1 մարդ ՝ Մերձավոր Արեւելքի պետություններից մեկի քաղաքացի, ով հանդես էր գալիս որպես «միջազգային հանցագործության սինդիկատի միջնորդ»:

Նշվում է, որ 500 կգ կոկայինը «սեւ շուկայում» գնահատվել է ավելի քան 136 մլն դոլար։