Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մայիսի 26-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է ԵՄ-ին ասոցիացված անդամակցությանը առնչվող հարցեր։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Հայաստանը, իրականացնելով անհրաժեշտ բարեփոխումները, պատրաստվում է ԵՄ ասոցիացված անդամակցության շուրջ բանակցություններին։

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման կարգի հեշտացմանն ուղղված հարցեր։

Նշենք, որ մայիսի 11-ին Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների խորհուրդը հավանության էր արժանացրել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ ԵՄ ասոցացմանն ուղղված բանակցային շրջանակները։