Այսօր կայացել է Ավստրիայի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդման արարողությունը։
Կառավարության նոր անդամների նշանակման եւ հայտարարման արարողությունը կայացել է Վիեննայում Հոֆբուրգ պալատում։
Անցած շաբաթ Սեբաստիան Կուրցը հայտարարել է կանցլերի պաշտոնից հրաժարվելու մասին՝ իր դեմ հակակոռուպցիոն դատախազության հետաքննության ֆոնին։




























