Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարում է iAssembly iPhone ծրագրի թողարկման մասին, որն այժմ կարելի է անվճար ներբեռնել iTunes-ից:

iAssembly-ն ամենաառաջին ինտերնետային շարժական ծրագիրն է, որի միջոցով ցանկացած պայմաններում ամերիկահայերին հնարավորություն է տրվում իրենց ձայնը լսելի դարձնել Կոնգրեսում օրվա ցանկացած ժամի հեռախոսի միջոցով: Բաժանորդները կարող են կապվել իրենց ներկայացուցիչների հետ Հայոց Ցեղասպանության բանաձեւի, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ֆինանսավորելու եւ այլ կարեւոր նախաձեռնությունների հարցերով` մուտքագրելով փոստային կոդը հատկացված դաշտերում:

iAssembly-ն բաժանորդներին տեղեկացնում է այստեղ եւ արտերկրում հայ-ամերիկյան խնդիրներին առնչվող վերջին նորությունների եւ հրատապ զարգացումների մասին: Ուղղակի կոճակին սեղմելու միջոցով iAssembly-ն անմիջապես տեղեկացնում է սպառողներին՝ Համագումարի մամլո հաղորդագրությունների, կոչերի եւ այլ կարեւոր հայտարարությունների մասին: Ի հավելումն՝ Համագումարը հնարավորություն է տալիս աջակցել իր աշխատանքներին` նվիրատվություն անելով ծրագրի «donate» հատվածում:

iAssembly ծրագիրը համատեղելի է ցանկացած iPhone-ի, iPod touch-ի կամ iPad-ի հետ եւ պահանջում է iPhone OS 3.0 օպերացիոն համակարգ ունեցող կամ ավելի նոր մոդելներ: i-Assembly-ին առնչվող այլ մանրամասների համար այցելեք iTunes http://itunes.apple.com: