Չորեքշաբթի առավոտյան պղնձի արժեքն աճում է ամերիկյան արժույթի անկման հետեւանքով, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0.48 տոկոսով եւ կազմում է 4.3422 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի պղնձի գինը նվազել է 0.82 տոկոսով՝ մինչեւ 9465 դոլար տոննայի դիմաց, ալյումինի գինն աճել է 0.13 տոկոսով՝ մինչեւ 3068 դոլար, ցինկի արժեքը՝ 1.02 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 3263 դոլար: