Նավթի համաշխարհային պահանջարկը 2021 թվականին կաճի 5.2 միլիոն բարելի չափով եւ մինչև 2023 թվականը կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին, ասվում է էներգետիկ միջազգային գործակալության (ՄԷԳ) World Energy Outlook 2021 տարեկան կանխատեսման մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«2021 թվականին նավթի պահանջարկը կաճի մոտ 5.2 միլիոն բարելով օրական, սակայն դա միայն մասամբ է ծածկում անկումը նախորդ տարում օրական 8/7 միլիոն բարելի համեմատ: Ավիացիոն վառելիքի սպառումը նախահամավարակային մակարդակից շատ ավելի ցածր է մնում, հիմնականում՝ պայմանավորված միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումներով եւ զարգացող շատ երկրներում պատվաստումների սահմանափակ առաջընթացով: Սակայն համավարակը կարող է նաեւ ընդմիշտ փոխել ավիափոխադրումների որոշ ձեւեր: Ճանապարհային տրանսպորտի պահանջարկն ավելի արագ է վերականգնվում, եւ սպասվում է, որ դիզվառելիքը եւ բենզինը 2022 թվականի սկզբին կվերադառնան նախահամավարակային մակարդակին: Բայց հեռահար աշխատանքի (հատկապես զարգացած տնտեսությունների) հետ կապված շարունակական ռիսկերը, էլեկտրամոբիլների վաճառքի աճը եւ նոր մոդելների արդյունավետության բարձրացումը զսպում են վառելիքի պահանջարկի աճը»,- գրում է ՄԷԳ -ը:

Ըստ ՄԷԳ-ի բազային սցենարի՝ նավթի համաշխարհային պահանջարկը մինչեւ 2023 թվականը կգերազանցի 2019 թվականի մակարդակը:
Ենթադրվում է, որ մինչեւ 2030 թվականը նավթի պահանջարկը 2020 թվականին 87.9 միլիոն բարելից կաճի մինչեւ 103 միլիոն բարել, իսկ մինչեւ 2050 թվականը՝ մինչեւ 104.1 միլիոն բարել (անցյալ տարի ենթադրվում էր, որ այս ցուցանիշը կգրանցվի մինչեւ 2040 թվականը):

Ընդ որում, նավթի սպառումը Միացյալ Նահանգներում մինչեւ 2030 թվականը կաճի մինչեւ օրական 17.4 միլիոն բարել՝ 2020 թվականի օրական 16.4 միլիոն բարելի համեմատ, իսկ 2050 թվականին՝ մինչեւ օրական 13.4 միլիոն բարել:

Եվրոպայում նավթի պահանջարկը 2020-2050 թվականներին գրեթե կկրկնապատկվի՝ օրական 11.9 մլն բարելից մինչեւ 6.4 մլն բարել: Մինչեւ 2030 թվականը Ռուսաստանում նավթի պահանջարկը կաճի 3 մլն բարելից մինչեւ 3.5 մլն բարել, այնուհետեւ կնվազի մինչեւ 3.1 մլն բարել մինչեւ 2050 թվականը:

Ընդ որում, Մերձավոր Արեւելքում պահանջարկը 2020 թվականին 6.7 միլիոն բարելից մինչեւ կաճի մինչեւ օրական 20.2 միլիոն բարել 2050 թվականին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 30.8 միլիոն բարելից մինչեւ օրական 38.8 միլիոն բարել:

Ընդ որում, Մերձավոր Արեւելքում 2050 թվականին պահանջարկը 2020 թվականի 6.7 միլիոն բարելից կաճի մինչեւ 20.2 միլիոն բարել, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 30.8 միլիոն բարելից մինչեւ 38.8 միլիոն:

«Հիմնական սցենարով՝ 2030-ից 2050 թվականների ընթացքում ճանապարհային տրանսպորտի նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի օրական ավելի քան 2 մլն բարով. 2050 թվականին ամբողջ աշխարհում ճանապարհների ավտոմեքենաների 30 տոկոսն էլեկտրական կլինի, իսկ ծանր բեռնատարների 5 տոկոսից պակասը կլինի էլեկտրական կամ վառելիքային էլեմենտներով տրանսպորտային միջոցներ:
Էլեկտրաէներգիայի արտադրության եւ շինարարության ոլորտները նույնպես ավելի քիչ նավթ կսպառեն: Սակայն դա միաժամանակ կուղեկցվի ավիացիայի, տրանսպորտի եւ նավթաքիմիական արտադրանքի պահանջարկի աճով»,- նշում է գործակալությունը:

ԷՄԳ-ն կանխատեսում է, որ ՕՊԵԿ-ը մինչեւ 2030 թվականը կավելացնի արտադրությունը 6 միլիոն բարելով՝ մինչեւ 36.6 միլիոն բարել՝ 2020 թվականի 30.9 միլիոն բարելի փոխարեն, ընդ որում՝ այս աճի ավելի քան 40 տոկոսը կապահովեն Իրաքը, Իրանը եւ Քուվեյթը:

«ՕՊԵԿ-ը մինչեւ 2030 թվականը կավելացնի արդյունահանումը մոտ 6 միլիոն բարելով, իսկ Իրաքը, Իրանը եւ Քուվեյթը կապահովեն այս աճի ավելի քան 40 տոկոսը, քանի որ նոր հանքավայրեր կշահագործվեն, իսկ արդյունահանումը եղած հանքավայրերում կավելանա:

ՕՊԵԿ-ը եւ Ռուսաստանը միասին 2030 թվականին կապահովեն նավթի արդյունահանման 48 տոկոսը, ինչն ավելի շատ է, քան 2020 թվականին, բայց՝ զգալիորեն ավելի ցածր վերջին տասնամյակի դրանց բասնաբաժնից»,- գրում է գործակալությունը:

ՄԷԳ-ի բազային սցենարում դժվարությամբ արդյունահանվոց նավթի հետ աշխատող օպերատորները մինչեւ 2030 թվականը նախապատվությունը կտան շահույթին, այլ ոչ թե արդյունահանման ագրեսիվ աճին, նույնիսկ եթե միջին տարեկան գները մինչեւ 2030 թվականը բարձրանան:

Դժվար արդյունահանվող նավթի արտադրությունը  2020-ից մինչեւ 2030 թվականը կապահովի նավթի համաշխարհային պահանջարկի աճի մոտ 20 տոկոսը (2010-2019 թվականների համեմատ, երբ այն ապահովում էր 70 տոկոսը), կանխատեսում է ՄԷԳ-ը:

Մինչեւ 2030 թվականն ԱՄՆ նավթի արդյունահանման ընդհանուր ծավալն աճելու է օրական մոտ 3.5 միլիոն բարելով (հասնելով օրական 20 միլիոն բարելի), իսկ Կանադայում արդյունահանումը՝ օրական 0.7 միլիոն բարելով, ինչը պայմանավորված է 2010-ականների կեսերին միջնաժամկետ զարգացման համար հաստատված երկարաժամկետ ծրագրերի իրականացմամբ:

Բրազիլիան, ՄԷԳ-ի կանխատեսմամբ, կպահպանի արտադրության մակարդակն ամբողջ 2020-ական թվականների ընթացքում, մինչդեռ զարգացող արտադրողները, այդ թվում Գայանան եւ Սենեգալը, 2020-ից մինչեւ 2030 թվականն ավելացնում են արտադրությունն օրական մոտ 1 միլիոն բարելով:

Ընդհանուր առմամբ, նավթի համաշխարհային արդյունահանումը մինչեւ 2030 թվականը 2020 թվականի օրական 91.3 միլիոն բարելից կաճի մինչեւ օրական 103 միլիոն բարել եւ  մինչեւ 2050 թվականը կմնա նույն մակարդակի վրա: