Քարե զույգ արձանները, որոնք օգտագործվել են որպես այգու զարդարանքներ, վաճառվել են ավելի քան 265.510 դոլարով այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք հնագույն եգիպտական ​​մասունքներ են, որոնք թվագրվում են հազարամյակներ առաջ, հաղորդում է CNN-ը:

Արտեֆակտները հայտնաբերվել են Անգլիայի արեւելքում՝ Սադբերիում, Սուֆոլքի կոմսությունում:

Mander Auctioneers-ը, որը զբաղվել է վաճառքով, պատմել է, որ իրենց հետ կապ է հաստատել մի ընտանիք, որը ցանկանում էր նախքան տեղափոխվելը ազատվել հին տան իրերից:

Արձանները, որոնք մինչեւ անցյալ ամիս օգտագործվում էին պարտեզի բակը զարդարելու համար, 15 տարի առաջ մեկ այլ աճուրդում գնվել էին «մի քանի հարյուր ֆունտով» եւ համարվում էին 18-րդ դարի հնագույն եգիպտական ​​մասունքների պատճեններ:

Աճուրդը սկսվել է 200 ֆունտ ստերլինգից, սակայն 15 րոպեի ընթացքում վերջնական գինը բարձրացել է մինչեւ 195.000 ֆունտ: