Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է վերջնականապես լուծեն ապրանքների մատակարարման միակողմանի արգելքների խնդիրը: Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ լայն կազմով նիստին:

«Անհրաժեշտ է վերջնական լուծում տալ ապրանքների մատակարարման միակողմանի արգելքների եւ սահմանափակումների խնդրին»,- ասել է նախագահը:

Դրա համար, նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն, անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության ժամանակին եւ լիարժեք միջպետական ​​փոխանակումը սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության ոլորտում: