Թբիլիսիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում այրվում է №17 բանտը․ հարեւանությամբ գտնվում է բանտը, որտեղ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ  Սաակաշվիլին, փոխանցում է TV Pirveli-ն։

Նախնական տվյալներով՝ կրակը բռնկվել է ճաշարանում։

Այժմ կրակի դեմ պայքարում են հրշեջները, գործընթացը բարդացնում է քամին։

Պատճառները հայտնի չեն։