Սարդարապատի հուշահամալիր այցելած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է մայիսյան հերոսամարտերի խորհրդի մասին: «Մայիսի 28-ին այցելում ենք Սարդարապատ և հարգանքի տուրք մատուցում այն մարդկանց, ովքեր զենքով կարողացան մեր երկրին բերել անկախություն եւ ըստ էության հիմք դրեցին մեր անկախ պետականության համար։ Հետագայում մայիսի 28-ը ոգեւորում էր ապագա սերունդներին եւ ուժ էր տալիս այդ պայքարում, եւ երազանքը՝ ունենալ անկախ պետականություն, մշտապես վառ էր պահում սերունդների մոտ։ Կարծում եմ, որ առաջին խորհուրդը հենց դա է, որ ցանկացած ազգ պետք է ձգտի ունենալ անկախ պետականություն, որը երաշխավորում է նրա հավերժականությունը և շարունակական զարգացումը։ Այս խորհուրդն է, որ մեզ միշտ բերում է այստեղ»,– ասել է Տիգրան Սարգսյանը: