Եվրամիությունն ու Չինաստանն առաջիկայում գագաթնաժողով կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Չինաստանի նախագահ Սի Ցզինծինի հետ հեռախոզասրույցից հետո:
«Ինչ վերաբերում է ԵՄ-Չինաստան հարաբերություններին, չնայած տարաձայնություններին, երկխոսությունը դեռեւս որոշիչ նշանակություն ունի»,-հայտարարել է նա Twitter-ում: «Համաձայնություն է ձեռք բերվել անցկացնել ԵՄ-Չինաստան գագաթնաժողովն ու ամրապնդել մեր երկխոսությունը»,-գրել է նա՝ չնշելով ամսաթվերը:
ԵՄ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հաստատել են ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովն անցկացնելու մտադրությունը: Նրանք նաեւ կդիտարկեն Եվրախորհրդի բոլոր անդամների հետ հանդիպման հնարավորությունն առավել ուշ շրջանում:




























