Կիպրոսը հայտարարել է, որ կչեղարկի 45 մարդու անձնագրերը, որոնք ստացել են քաղաքացիություն ներկայում չեղարկված ներդրումային սխեմայով, որը գործում էր ավելի քան տասը տարի, հաղորդում է Reuters-ը:

Շուրջ 7000 մարդ քաղաքացիություն է ստացել ներդրումների սխեմայով անձնագրի փոխարեն, քանի դեռ հնարավոր կոռուպցիայի հարցով մտավախությունները չեն ստիպել կառավորությանը չեղարկել այն 2020 թվականին:

«Կիպրոսի կառավարությունը նաեւ որոշում է կայացրել հետաքննել վեց լրացուցիչ գործ եւ մանրակրկիտ ուսումնասիրել եւս 47 գործ հաստատված ընթացակարգերի հիման վրա»,-հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ մարիոս Պելեկանոսը:

Նա չի նշել մարդկանց անունները, որոնցից հետ են կանչվել անձնագրերը:

Կիպրոսի անձնագիրն իրավունք է շնորհում առանց վիզայի մուտք գործել, աշխատել եւ ապրել ԵՄ 27 երկրների տարածքում: Սխեման տարածված էր ռուսների եւ Ասիայից ներդրողների շրջանում:

Ըստ այդ սխեմայի՝ անձնագրերը տրամադրվում էին ներդրումային նվազագույն պահանջները բավարարող անձանց, անձնագրերի վերջնական արժեքը կազմում էր 2 միլիոն եվրո:

Կիպրոսում հայտարարել են, որ այդ սխեման գործում էր ավելի քան տասը տարի առանց համապատասխան հսկողության եւ զսպումների ու հակակշիռների: Նշվում է, որ այդ սխեմայով քաղաքացիություն ստացած անձանց ավելի քան 53 տոկոսն արել է դա անօրինական եղանակով: