Շանհայի «Դիսնեյլենդը» փակվել է կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով, քանի որ Չինաստանի իշխանությունները ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ առաջ են մղում զրոյական վարակման իրենց ռազմավարությունը:

Երկուշաբթի գրանցվել է 92 նոր դեպք, որը ամենաբարձրն է սեպտեմբերի կեսերից ի վեր:

Պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Շանհայի «Դիսնեյլենդը» փակվել է այն բանից հետո, երբ շաբաթ այգի այցելած մի կնոջ թեստի պատասխանը դրական է եղել:

«Դիսնեյլենդը» հայտարարել է, որ այն փակ կլինի առնվազն երկու օրով «համավարակի կանխարգելման եւ վերահսկման պահանջները բավարարելու համար»: Բացման ամսաթիվը դեռեւս հաստատված չէ: