Facebook-ի եւ Instagram-ի մեկ տասնյակից ավելի օգտահաշիվների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 370.000 հետեւորդ են հավաքել, թույլ են տվել Covid-19-ի եւ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն տարածել, հայտնել է AP-ն։
NewsGuard-ի ուսումնասիրությունը, որը հետեւում էր համացանցում տարածվող ապատեղեկատվությանը, հայտնաբերել է 20 հաշիվներ, էջեր եւ խմբեր, որոնք շարունակել են քարոզել դավադրության տեսություններ եւ կեղծ պնդումներ Covid-19-ի վերաբերյալ, սակայն նրանց թույլատրվել է մնալ ցանցում եւ ներգրավել տասնյակ հազարավոր նոր հետեւորդների:
Հաղորդագրությունների մեջ նշվում է, որ Covid-ի դեմ պատվաստանյութերը վնասում են երեխաներին եւ ընդհանուր առմամբ անվտանգ չեն, հայտնել է NewsGuard-ը։
NewsGuard-ը հայտարարել է, որ որոշ էջեր առաջարկում են հղումներ դեպի «կորոնավիրուսի մասին վերջին տեղեկատվությունը», սակայն ավելացրել է, որ հարթակները բավարար ջանքեր չեն գործադրում՝ օգտատերերին տեղեկացնելու օգտահաշիվների գրառումներում օգտագործվող աղբյուրների հավաստիության վերաբերյալ:
Մոնիտորինգի թիմը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերից զեկույցներ է ուղարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ առաձնացնելով օգտահաշիվները, խմբերն ու էջերը, որոնք ապատեղեկատվություն են տարածում Covid-ի մասին եւ օգտագործվում են ԱՀԿ-ի կողմից սոցիալական ցանցերի հետ աշխատանքում՝ նման հայտարարությունների վնասը մեղմելու համար։




























