Ութ երկրների նավերն ու ինքնաթիռները մասնակցում են Կիպրոսի հարավային ափերի մոտ նավերի եւ անվտանգությունը բարելավելու ամենամյա վարժանքներին՝ հարեւան Թուրքիայի հետ շարունակվող լարվածության պայմաններում, հայտնում է AP-ը։

«Նեմեզիդա» զորավարժությունները ներառում են որոնողափրկարարական գործողություններ, բուժտարհանում եւ աղտոտման դեմ պայքարի հարցով օպերացիա։ Զորավարժությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը եւ Եգիպտոսը, անցկացվում են այն ջրերում, որտեղ Կիպրոսի կառավարությունը լիցենզավորել է ֆրանսիական Total եւ իտալական Eni էներգետիկ ընկերություններից բաղկացած կոնսորցիումին՝ նավթի եւ գազի հորատման համար:

Կոնսորցիումը նախատեսում է վերսկսել հորատման աշխատանքները հաջորդ տարվա առաջին կիսամյակում։ ExxonMobil-ը եւ Chevron-ը եւս ունեն հորատման լիցենզիաներ։