Իսրայելական եւ ամերիկյան հատուկջոկատայինները սկսել են երկշաբաթյա համատեղ զորավարժություններ, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն են իսրայելական բանակի եւ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) միջեւ, քանի որ ԱՄՆ ստորաբաժանումը այս տարվա սկզբին Իսրայելը ներառել է իր պատասխանատվության գոտում, հայտնում է իսրայելական «12 ալիքը»:
«Զինծառայողները երկու շաբաթով կմասնակցեն բազմակողմանի զորավարժություններին, որոնց ընթացքում նրանք կմարզվեն հակաահաբեկչության դեմ պայքարի ուժերի, կոմանդոսների հետ՝ բաց տարածքներում եւ քաղաքային պայմաններում պատերազմի մեթոդների իմիտացիա ստեղծելով»,- հայտարարել է իսրայելական բանակը։
ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 500 ամերիկացի զինծառայողներ, որոնց մեծ մասը լինելու է ծովային հետեւեւակային 11-րդ ստորաբաժանումից, ինչպես նաեւ «նյութատեխնիկական գումարտակի մեկ ջոկատ, մեկ հետեւակային հրաձգային վաշտ եւ թեթեւ զրահատեխնիկայի հետախուզական վաշտ»:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարժանքների նպատակը Իրանի դեմ զսպող ուժի ցուցադրումն է, ինչպես նաեւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համագործակցության մակարդակի ցուցադրումը։




























