Չինաստանը հազիվ թե փորձի ռազմական ճանապարհով նվաճել Թայվանը առաջիկա մի երկու տարում, նույնիսկ եթե նրա զինված ուժերը զարգացնեն դրա համար կարողությունները: Այս մասին հայտարարել է Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, փոխանցում է Reuters-ը։

«Հիմնվելով Չինաստանի մասին իմ վերլուծության վրա՝ ես չեմ կարծում, որ դա հավանական է մոտ ապագայում՝ 6 կամ 12, գուցե 24 ամսում, ահա այսպիսի պատուհան»,- ասել է Միլին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Չինաստանը մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Թայվանում։ «Սակայն դա անելով, չինացիները հստակ եւ միանշանակ ձեւավորում են ներուժ՝ ապագայում ինչ-որ պահի ցանկության դեպքում ազգային ղեկավարությանը տրամադրելու այդ տարբերակները: Բայց մոտ ապագայո՞ւմ։ Հավանաբար՝ ոչ։ Բայց ամեն ինչ կարող է պատահել»: