Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ։ Այս մասին լրագրողներին հայտնել է հոսպիտալի տնօրինության ներկայացուցիչ Յիտկա Զինկեն։
«Պարոն նախագահ Միլոշ Զեմանը, ով հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին Կենտրոնական զինվորական հոսպիտալում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ»,-նշել է նա։
77-ամյա Զեմանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում գրեթե մեկ ամիս։ Նախագահը տառապում է ոտքերի նեւրալգիայով եւ ունի լսողական խնդիրներ եւ ցածր զարկերակային ճնշում։ Նա նաեւ բուժում է ստանում շաքարախտի դեմ։




























