Բելառուսը ռուսական գազը ստանում է այլ երկրների երկարաժամկետ պայմանագրերի համեմատ 3-4 անգամ ցածր գներով եւ 7-10 անգամ ավելի ցածր, քան Եվրոպայի սփոթ շուկաներում։ Այս մասին Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Դուք ինքներդ գիտեք, թե ինչ է կատարվում նավթի եւ գազի համաշխարհային շուկաներում։ Բելառուսի Հանրապետությունն այսօր Ռուսաստանից գազ է ստանում յոթ, ութ, նույնիսկ որոշ պահերի՝ ինը, տասն անգամ ավելի էժան, քան եվրոպական սփոթ շուկաներում»,- ընդգծել է նա։ «Եվ նույնիսկ եթե համեմատենք «Գազպրոմի» երկարաժամկետ պայմանագրերով մեր սպառողներին մատակարարումների հետ, ապա դա երեք, չորս անգամ ավելի էժան է»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից նավթի եւ գազի ընդհանուր շուկաներ ստեղծելու հարցը բուռն քննարկումներ է առաջացնում, սակայն այս ոլորտում երկրներն արդեն լուրջ առաջընթաց են գրանցել։ «Համաձայնեցվել է նավթի, գազի, էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտային ծառայությունների միասնական շուկաների կարգավորումը։ Ի դեպ, նշեցի նավթի ու գազի շուկաները՝ անընդհատ հսկողության տակ ենք պահում այդ հարցերը, դրանք չափազանց կարեւոր են։ [Դրանք] հաճախ վեճեր ու բուռն քննարկումներ են առաջացնում։ Սակայն, այնուամենայնիվ, մենք շատ լուրջ առաջընթացի ենք հասել նաեւ այս ոլորտում», - հայտարարել է ՌԴ ղեկավարը։