Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիային «օդ-օդ» դասի 280 AIM-120C հրթիռների հնարավոր վաճառքի մինչեւ 650 միլիոն դոլար արժողությամբ գործարքը, հայտնել է Պենտագոնը։

Այս վաճառքը Բայդենի վարչակազմի օրոք Սաուդյան Արաբիայի հետ առաջին խոշոր ռազմական գործարքն է եւ Պարսից ծոցի դաշնակցին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականության որդեգրումը:

Պետդեպարտամենտը հոկտեմբերի 26-ին հավանություն է տվել առաջարկվող վաճառքին: Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ «օդ-օդ» դասի հրթիռներ վաճառելու որոշումը կայացվել է «վերջին մեկ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի վրա անդրսահմանային հարձակումների ավելացումից հետո»: