Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում «Օպելի» 24-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 4-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Սամվել Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է։

Կատարվում է քննություն: