Ծխախոտը տաքացնող IQOS համակարգը Հայաստանում հասանելի դարձավ 2018 թվականից։ Առաջին անգամ սարքը չափահաս ծխողներին է ներկայացվել Ճապոնիայում՝ 2016 թվականին։ Այսօր այն պաշտոնապես վաճառվում է աշխարհի 69 երկրներում՝ ունենալով 14.9 մլն օգտատեր, ինչպես նշում է արտադրող Ֆիլիպ Մորրիս ընկերությունը։ Սարքը մշակելու ու փորձարկելու համար ընկերությունը ներդրել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար, հրապարակել 400-ից ավելի գիտական աշխատանք։
2019 թ․ ապրիլին ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA) թույլատրեց IQOS-ի վաճառքը նաև ԱՄՆում։ Ավելին, FDA-ի հայտարարության մեջ նշվում էր, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը կարող է օգնել չափահաս ծխողներին սիգարետից հրաժարվել։ Գործակալությունը տարիներ շարունակ ուսումնասիրել էր IQOS—ի հիմքում ընկած գիտությունն ու համոզվել, որ սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը։
FDA-ի որոշումը դժվար թե զարմանալի լիներ, քանի որ այլ երկրներում նույնպես սիգարետի ու նոր սերնդի նիկոտին պարունակող սարքերի վերաբերյալ կա որոշակի տարբերակում։ IQOS-ի վերաբերյալ ավելի քան 160 անկախ հետազոտություններ և կառավարական հաշվետվություններ կան՝ ներառյալ Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի, Անգլիայի հանրային առողջապահության գործակալության, Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հեղինակած հետազոտությունները։ Առհասարակ, առանց կրակի ու ծխի աշխատող սարքերի ներուժը սիգարետ ծխելու դեմ պայքարում ներկայումս օգտագործվում է բազմաթիվ երկրներում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ու Կանադայում առողջապահական մարմինները այն ծխողներին, ովքեր չեն կարողանում հրաժարվել սիգարետից, առաջարկում են անցում կատարել այլընտրանքային արտադրատեսակներին։
ԱՄՆ-ում IQOS-ի վաճառքը թույլատրելը հետաքրքիր էր մի քանի պատճառով։ Նախևառաջ, 2020 թվականին FDA-ը՝ լինելով պատասխանատու ԱՄՆ-ում հանրային առողջության պաշտպանության համար, կայացրեց պատմական որոշում IQOS-ի վերաբերյալ: Սարքը դարձավ առաջինն ու միակը, որը FDA—ի կողմից ճանաչվել է մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք։ Սարքի վերաբերյալ ԱՄՆում կարելի է օգտագործել նվազեցված ազդեցության մասին պնդումները՝
- IQOS համակարգը տաքացնում է ծխախոտը, սակայն չի այրում այն:
- այրման բացակայությունը զգալիորեն նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտադրությունը:
- Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական սիգարետից IQOS համակարգին ամբողջովին անցնելը զգալիորեն նվազեցնում է վնասակար կամ հնարավոր վնասակար նյութերի ազդեցությունը օրգանիզմի վրա:
Հավանաբար հենց IQOS-ի հաջողությունն ու տեխնոլոգիայի արդյունավետությունն է պատճառը, որ ներկայումս ԱՄՆում IQOS սարքում օգտագործվող որոշակի տեխնոլոգիայի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի համար պայքարում են մի քանի մրցակից ընկերություններ՝ Ֆիլիպ Մորրիսի ու Բրիթիշ Ամերիքեն Տոբակոյի պաշտոնական ներկայացուցիչները։ Ծխախոտը տաքացնող սարքերը որպես ապրանքային կատեգորիա խոստումնալից են, հետևաբար՝ առևտրային տեսանկյունից հետաքրքիր։
«Հայցով վիճարկվում է IQOS սարքում օգտագործվող որոշակի տեխնոլոգիայի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պատկանելիությունը։ Հայցը որևէ առընչություն չունի սարքի տեխնոլոգիական հատկանիշների հետ ու ազդեցություն չունի ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաների վրա», - մրցակցային վեճն այսպես է մեկնաբանել Ավենյու Քընսալթինգ Գրուպ ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար / փորձագետ Մանուշ Եսայանը:
Իրավաբան/փորձագետի խոսքով, Բրիթիշ Ամերիքեն Տոբակոն մտավոր սեփականության հետ կապված նմանատիպ հայցեր ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայում և Հունաստանում, բայց այդ երկրներում դատական գործընթացը լուծվել է ի օգուտ Ֆիլիպ Մորրիս ընկերության։ Կա մեծ հավանականություն, որ ԱՄՆ-ում նույնպես Ֆիլիպ Մորրիսին կհաջողվի պաշտպանել արտոնագրային իրավունքները։ Նաև հարկ է հստակ հասկանալ վեճի իրական առարկան։ Վեճը որևէ կերպ չի վերաբերվում արտադրանքի որևէ որակական հատկանիշի ոչ դրական և մանավանդ ոչ էլ բացասական առումով։ Սա ընդամենը արտոնագրային վեճ է, որի արդյունքում վիճարկվում է սարքում կիրառված տեխնոլոգիայի նկատմամբ իրավունքների պատկանելությունը։





























