ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 23-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին https://ria.ru հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պաղեստինի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Աբասի այցը Մոսկվա նախանշված է նոյեմբերի 23-ին։

«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է Պեսկովը։