Ռուսաստանի ու Չինաստանի ապրանքաշրջանատությունը հունվարին մինչ հոկտեմբեր աճել է տարեկան հարաբերակցությամբ 30,9 տոկոսով՝ կազմելով 115,66 միլիարդ դոլար: Այդ մասին կիրակի հայտնել է ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրապարակված տվյալներից հետեւում է, որ ՌԴ-ում արտահանումը 10 ամիսների ընթացքում աճել է  30,6 տոկոսով եւ կազմել շուրջ 52,9 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներկրումն աճել է 31,2 տոկոսով՝ հասնելով 62,76 միլիարդ դոլարի:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի դրական աճը կազմել է 9,85 տոկոս՝ ավելանալով 41,3 տոկոսով՝ ի տարբերություն 2020 թվականի նույն ժամանակաշրջանի: Միայն վերջին ամսվա ընթացքում երկու երկրների առեւտրի ծավալը կազմել է 13 միլիորադ դոլար, ինչը գրեթե համապատասխանում է սեպտեմբերի ցուցանշին:

2019 թվականին ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 3,4 տոկոսով՝ գերազանցելով 110,75 միլիարդ դոլարը, իսկ 2020-ին կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրճատվել 2,9 տոկոսով՝ հասնելով 107,76 միլիարդ դոլարի: