Եթե դիտարկենք երկրում վերջին երեք տարվա ընթացքում ձեւավորված պատկերը, ապա կնկատենք, որ այն չի փոխվել. չկա երիտասարդության հարցերով ռազմավարություն: Նույնը կարելի է ասել դատական համակարգի բարեփոխումների մասին:
Այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Երեւանում մեկնարկած «Համախմբվում ենք» երիտասարդական ֆորումի ժամանակ:
«Մենք չենք տեսնում որեւէ տրամաբանություն, միայն հակասական, անհասկանալի, անորոշ, էմոցիոնալ հայտարարություններ: Իսկ գործնականում խնդիրներն ավելանում են: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անտեսել Սահմանադրությունը: Ես պնդում եմ, որ դա ցանկացած դեպքում հանգեցնում է աղետալի հետեւանքների: Վերջին երեք տարիներին հենց դա է արվել: Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ ձեւակերպմամբ ներկայիս իշխանությունները վերջին տարիներին չարաշահել են ամեն ինչ»,-ասել է Վարդեւանյանը:
Նա ներկայացրել է Սահմանադրության դրույթների գործնական իրացման մի քան օրինակ, այդ թվում՝ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերաբերյալ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





























