ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ բոլշեւիկների գործողությունները՝ անվանելով բոլոր հեղափոխությունները գարշելի, ինչպես նաեւ անդրադարձել է պատվաստումների թեմային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հեղափոխությունները գարշելի են... Հեղափոխականները ապստամբներ ու մարդասպաններ են... Լավագույնը ոչնչացրել են (կոմունիստներ)»,-հայտարարել է Ժիրինովսկին ՌԼԴԿ գլխավոր շտաբում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ, կուսակցության առաջնորդը նշել է, որ նախքան 1917 թվականի իրադարձությունները Ռուսաստանը եղել է տնտեսական առումով համաշխարհային առաջնորդների թվում, իսկ մեր օրերում միայն ձգտում է դրան: