Օսթինի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով կրակ է բացել հարեւանի վրա՝ կասկածելով նրան փչովի տնակ գողանալու մեջ, գրում է Kxan-ը։
Կրակոցները տեղի են ունեցել Գարքրիք-Սերքլ թաղամասում։
Ոստիկանները հայտնաբերել են 52-ամյա Ջեյմս Թրեյլորին՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով։ Նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։ Ականատեսները սպաներին պատմել են, որ Թրեյլորը եւ նրա հարեւանը՝ 30-ամյա Նորա Լոպեսը, կռվել են փչովի տան գողության պատճառով։ Նրանց խոսքով՝ Լոպեսը մի քանի անգամ կրակել է Թրեյլորի վրա ու դեպքի վայրից փախել։





























