Snapdragon 898 չիպի վրա հիմնված Xiaomi առաջատար սմարթֆոնի տեսախցիկը չի ստանա երկար սպասված 200 ՄՊ  սենսորը, նշում է Digital Chat Station ինսայդերը:

Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ արտահոսքերը վկայում էին Xiaomi 12-ում 200 ՄՊ տեսախցիկի առկայության մասին, ինսայդերը նշում է, որ սմարթֆոնի հիմնական մոդուլը կներկայացվի 50 ՄՊ  սենսորով:

Միեւնույն ժամանակ, լրացուցիչ մոդուլները նախորդ տարվա մոդելի համեմատ էական բարելավումներ չեն ստանա, քանի որ, ի տարբերություն մրցակիցների, Xiaomi 12-ը չի համալրվի բարձրորակ պերիսկոպով կամ գերլայնանկյուն մոդուլներով:

2019 թվականից ի վեր Xiaomi-ի առաջատար սմարթֆոնների շատ մոդելներ մատակարարվել են 108 ՄՊ Samsung-ի մոդուլներով: Ինսայդերը նաեւ նշում է, որ Xiaomi 12-ը կստանա 100 Վտ արագ լիցքավորման աջակցություն, հնարավոր է՝ նկատի ունենալով 120 Վտ հզորությունը, ինչպես Mix 4, 11T Pro եւ Redmi Note 11 Pro + սմարթֆոններում:

Ակնկալվում է, որ 2022 թվականի առաջին նորույթը կներկայացվեն Qualcomm Snapdragon Tech Summit-ի ժամանակ, որը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը։