Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի, Դավիթ Բեկ փողոցի, Սարգսաշեն թաղամասի և  հարակից տների  ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: