2022 թվականին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ։ Այս մասին նոյեմբերի 8-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այդ նպատակների համար պետբյուջեից նախատեսվում է հատկացնել շուրջ 226 մլրդ 343 մլն դրամ։
«2021 թվականի համեմատ աճը կկազմի 48 միլիարդ 694 միլիոն դրամ կամ 27.4 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։
Այդպես, միջոցների հիմնական մասը՝ մոտ 175 մլրդ դրամը, ըստ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ուղղվելու է կրթության ոլորտին։ Աճը կկազմի 23.3 տոկոս։ Այդ միջոցներով նախատեսվում է 10 ծրագիր իրականացնել։
Պետությունը գիտության վրա կծախսի 22.5 մլրդ դրամ, ինչը 65.6 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ: Միաժամանակ ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի ներգրավել եւս 2.5 մլրդ դրամ։
Մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար պետությունը պետբյուջեից կհատկացնի 16.5 մլրդ դրամ։ Դա 7.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Իսկ սպորտին ուղղված ծախսերը կկրկնապատկվեն։




























