Իրանական բանակը երկրի հարավ-արեւելյան ափամերձ շրջաններում եւ ռազմածովային գոտիներում լայնածավալ զորավարժությունների ժամանակ հիպոթետիկ հակառակորդի թիրախները պայթեցրել է հայրենական արտադրության կամիկաձե անօդաչու սարքերի կիրառմամբ, հայտնում է Tasnim-ը:

Օպերացիայի ընթացքում Zolfaqar-1400 ծածկանունով համատեղ զորավարժությունների հիմնական փուլի ընթացքում «Արաշ» անօդաչու թռչող սարքերը մեծ հեռավորություն են անցել՝ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։

Հետախուզական անօդաչու սարքերը նաեւ վերահսկել են  վարժանքների տարածքը բանակի մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից ենթադրյալ հակառակորդի նավերի ոչնչացումից առաջ:  Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հայրենական «Մերսադ» զենիթահրթիռային համակարգը կիրակի գիշերը նոյնպես մի քանի թիրախ է խոցել:

Ընթացիկ զորավարժությունն ընդգրկում է ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Իրանից դեպի հարավ-արեւելք` Հորմուզի արեւելյան նեղուցից մինչեւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը:

Զորավարժությունների հիմնական փուլին մասնակցել են հետեւակը, զրահատանկային ստորաբաժանումները, զրահատանկային ստորաբաժանումները, մեքենայացված գնդերը, ռազմաօդային ուժերն եւ հակաօդային պաշտպանությունը։