«Հյուսիսային հոսք-2» գազատարը պատրաստ է գործարկման: Այս մասին ներդրողների հետ փակ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Գազպրոմի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Ֆինիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումն ավարտված է եւ պատրաստ է գործարկման»,-ասել է նա։ Գազատարի առաջին ճյուղն արդեն լցվել է տեխնիկական գազով, իսկ երկրորդ ճյուղը լիցքավորման նախապատրաստման փուլում է։

Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել Nord Stream 2 AG-ի՝ որպես անկախ տրանսպորտային օպերատորի հավաստագրման գործընթացը: Nord Stream 2-ի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։

Ի սկզբանե նախատեսվում էր այն ավարտել 2019 թվականի վերջին, սակայն շինարարությունը հետաձգվեց ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։