Արցախը հրաժեշտ է տալիս հերոսածին Նորա մայրիկին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը եւ լուսանկարներ հրապարակել:

«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Խունկ և խոնարհում ազնվահոգի Նորա Սարգսյանի հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում  կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը:  Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: