Ինչպե՞ս կարող ենք խոսել ՏՏ ներկայիս միտումների, զարգացող տեխնոլոգիաների և ապագայի մասին առանց կրիպտո աշխարհի մասին հիշատակելու: Integral Labs-ը ստանձնեց պատասխանատվությունը՝ ապահովելու կրիպտո և բլոկչեյն տեխնոլոգիաների առկայությունը Digitec Expo 2021 միջոցառման ժամանակ։

Հայկական ՏՏ համայնքը վերջին մեկ տարում ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կրիպտո և բլոկչեյն աշխարհի նկատմամբ բիթքոյնի գնի աճի, նոր կրիպտո կոնցեպտների և այլնի հետ (ինչպիսին է NFT-ն)։ Integral Labs-ը խաղի մեջ է սկսած 2017 թվականից: Մեր ընկերության հիմնական նպատակն է արդյունավետ լուծումներ տրամադրել գոյություն ունեցող ֆինանսատեխնիկական և կրիպտոարժույթային հատվածին, ինչպես նաև ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ՝ ավելի կայուն արդյունքներ գրանցելու համար:

Մեր ծառայությունների ընդգրկումը լայն է՝ սկսած կրիպտո դրամապանակների կառուցումից մինչև վճարային համակարգեր, այնուամենայնիվ, Digitec Expo 2021-ի շրջանակում մենք կենտրոնացանք մեր նոր թողարկված երկու նախագծերի վրա։ 

Alpha Energy

Alpha Energy կայանը կրիպտոարդյունաբերական կայան է, որն արտադրում է բիթքոյններ և սնուցվում է 100% վերականգնվող էներգիայով: Կրիպտոարդյունաբերական սարքավորումների կողմից առաջացած ողջ ջերմությունը օգտագործվում է ջերմոց ջեռուցելու համար: Կայանը ստեղծում է «առանց ածխածնի» բիթքոյններ և օգտագործում է ավելցուկային ջերմությունը օրգանական բանջարեղենի համար նախատեսված ջերմոցի ջեռուցման վրա: Մենք օգտագործում ենք Bitmain-ի կողմից արտադրված ամենաարդիական մայնինգ ապարատը՝ ապահովելու մեր կրիպտոարդյունաբերական գործունեության առավելագույն արդյունավետությունը:

Alpha Energy Token

Ավելին․ յուրաքանչյուր կայան առանձին կթոքենիզացվի, և մենք կայանի 50% թոքենները հասանելի կդարձնենք գնման համար: Թոքենի գնումը իր սեփականատիրոջը կտա շահույթի մասնաբաժին կրիպտոարդյունաբերության եկամուտներից:

AE1 թոքենը եզակի թոքենային հոլդինգ է, որն ունենալով դուք կունենաք կայանի կողմից ընդհանուր արդյունահանված բիթքոյնների ձեր բաժինը: Alpha Energy թոքենի մատակարարումը ֆիքսված է, շուկայի համար հասանելի է միայն որոշակի մասնաբաժին:

Digitec Expo 2021-ը մեզ հնարավորություն տվեց ներկայացնելու առաջին Alpha Energy կայանը և կրիպտո սիրահարներին ծանոթացնել AE1 թոքեններում ներդրումներ կատարելու և այս գործընթացից մասնաբաժին ունենալու առավելություններին։

Ինքներդ դիտեք և սկսեք ներդրումներ կատարել կրիպտոյի մեջ https://alphaenergy.am/ հասցեով։

SkyLabs

SkyLabs-ը էկոհամակարգ է, որը կենտրոնացած է կրիպտոարժույթները բոլորի համար հասանելի դարձնելու վրա:

SkyLabs-ի առաջին արտադրանքներից մեկը SkyTerminal-ն է՝ Հայաստանում առաջին կրիպտո ինքնասպասարկման մեքենան: Տերմինալը թույլ է տալիս օգտվողներին անմիջապես գնել և վաճառել իրենց կրիպտո ակտիվները: SkyTerminal-ը  այս պահին գործարկման ժամանակ սպասարկում է Bitcoin, Ethereum և USDT արժույթները, սակայն ավելի ուշ կավելացվեն ավելի շատ կրիպտոարժույթներ:

SkyWallet-ը հատուկ կրիպտո դրամապանակ է, որն օգտագործվում է օգտատերերի կրիպտո ակտիվները պահելու համար և թույլ է տալիս նրանց ակնթարթորեն վաճառել և գնել ակտիվներ SkyTerminal-ի միջոցով: Տերմինալը, նախ ներկայացվեց միջոցառմանը, որտեղ մասնակիցները կարող էին մուտքագրել և տերմինալից ստանալ ՀՀ դրամ՝ տեղում կրիպտո գնելու և վաճառելու համար: Մենք նաև առաջարկել ենք 0% միջնորդավճար ցուցահանդեսի օրերին։