Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգում։ Ինչպես տեղեկացնում է Latin Times-ը, 42-ամյա Սառա Զիկարդին զանգահարել է Գաղտնի ծառայություն եւ հաղորդել, որ պատրաստվում է «վնաս հասցնել» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Զանգահարողի հասցեով ոստիկաններ են ուղեւորվել, որոնց վրա Զիկարդին հարձակվել է մեծ չափի դանակով։ Դանակը դեն նետելու մի քանի խնդրանքներից հետո ոստիկանները կրակ են բացել։

Փամփուշտներից մեկը դիպել է կնոջ կրծքին, բայց վիրավորումը մահացու չէր։  Այժմ ոստիկանների վրա հարձակվողը գտնվում է MetroHealth բժշկական կենտրոնում։ Սպասվում է, որ նրան մեղադրանք կներկայացվի։

Թրամփն ինքը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադեպը։