Բարաք Օբամայի վարչակազմի էթիկայի գրասենյակի նախկին ղեկավար Ուոլթեր Շաուբը քննադատել է Նյու Յորքի պատկերասրահում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝  Հանթեր Բայդենի նկարների վաճառքը։ Նրա խոսքով՝ օբյեկտիվ արժեք չունեցող նկարների գնումը լավ հնարավորություն է կոռումպացված պաշտոնյաների համար «միլիոնավոր դոլարներ» փոխանցելու նախագահի ընտանիքին։

«Եթե դա լիներ Թրամփը, Սին կամ Պուտինը, դուք չէիք կասկածի, որ դա սողանցք է կոռուպցիայի համար»,-գրել է Շաուբը Twitter-ում: Սակայն նա ընդգծել է, որ Հանթեր Բայդենը գեղարվեստական ​​կրթություն չունի։ Nine Day News-ի փոխանցմամբ՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախատեսվում է Հանթեր Բայդենի աշխատանքների ցուցահանդեսը Նյու Յորքի պատկերասրահում։