Դավաճանների կողմից հանձնվեց Հադրութը, մինչև վերջ այնտեղ եմ եղել, տեսել եմ՝ ինչ է կատարվել. սՍտիպված էինք մենք թողնել, որպես փախստական հեռանալ, ոչ թե կամովի, ներքին տեղահանված, այլ որպես փախստական: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին կառավարության դիմաց Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հարդութի Տող գյուղի բնակիչներից մեկը:
«Ասում են գնացեք Արցախ: Լավ, գնում ենք, որքանո՞վ է ապահոված Արցախի բնակչությունը: Ամեն օր, ծաղր, ծանակ, սպանություն»,-նշեց նա:
Հադրութցու խոսքով, իրենց կարգավիճակ տալուց հետո իրենք կգնան Արցախ աշխարհը շենացնելու. «Հույս ունեմ, որ կվերադառնանք, բայց միջազգային ճանաչում տալուց հետո: Իսկ դրա համար խելացի ղեկավարներ պետք է լինեն, մեր բողոքի ձայնը հասցնեն քաղաքակիրթ երկրներին, որ նստեն, մտածեն: Ինչպես դավաճանությամբ հանձնել են, նման ձևով էլ այդ դավաճանները պետք է վերադարձնեն: Բանակը հզորացնենք, սպառազինությանը ուշադրություն դարձնենք, ոչ թե ծնկաչոք խաղաղության դարաշրջան մուրանք: Հզոր պետք է լինես, որ խաղաղության երկարատև դարաշրջան բացվի»,- ասաց արցախցին:



























