Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-12-ն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։
Նախարար Միրզոյանը Փարիզում ներկա կլինի նաեւ Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը։
Նշենք, որ միջոցառումներին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին դեռեւս չի հաղորդվում։



























