OnePlus Nord 2 5G սմարթֆոնը պայթել է գրպանում եւ ծանր այրվածքներ առաջացրել տիրոջ ազդրի վրա։ Twitter-ի օգտատեր Սուհիտ Շարման հրապարակել է սմարթֆոնի եւ վիրավոր տիրոջ վնասվածքների լուսանկարը։

Դատելով լուսանկարներից՝ OnePlus ապրանքանիշի չինական սմարթֆոնն ամբողջությամբ այրվել է եւ ձախ կողմից հալվել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տիրոջ ջինսն այրվել է եւ մեծ անցք է առաջացել, իսկ ազդրի վրա խորը այրվածքներ են մնացել։

Սա առաջին դեպքը չէ, երբ OnePlus սմարթֆոնը պայթում է Հնդկաստանում։ Այս միջադեպից հետո ընկերությունը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում նման միջադեպերին, եւ թիմն արդեն կապ է հաստատել սմարթֆոնի տիրոջ հետ։ Ընկերության հնդկական ստորաբաժանումը ներկայումս մանրամասն տեղեկություններ է հավաքում հետագա հետաքննության համար: