Facebook-ի մայր ընկերությունը՝ Meta-ն, հայտարարել է, որ կարգելի օգտատերերին ուղղված «նուրբ» թեմաներով գովազդի թարգեթինգը, ինչպիսիք են ռասան, կրոնը, սեռականությունը կամ քաղաքական կուսակցությունը՝ պատճառաբանելով չարաշահումների մասին մտահոգությունները:

Գովազդատուները, ովքեր ցանկանում են որոշակի լսարանի հասնել, գնահատում են ընկերության խորը գիտելիքներն իրենց օգտատերերի շահերի վերաբերյալ եւ հանդիսանում են նրա բազմամիլիարդանոց գովազդային բիզնեսի շարժիչը, սակայն կարող են օգտագործվել խմբերի վրա ազդելու կամ դրանցից բացառելու համար:

«Մենք ցանկանում ենք արձագանքել քաղաքացիական իրավունքների ոլորտի փորձագետների, քաղաքականություն մշակողների եւ այլ շահագրգիռ կողմերի արձագանքներին` մեր թիրախավորման տարբերակների միջոցով գովազդատուների չարաշահումների կանխարգելման կարեւորության վերաբերյալ»,- գրել է Meta-ի գովազդային պրոդուկտների մարքեթինգի փոխնախագահ Գրեմ Մադը:

Նա նշել է, որ փոփոխությունը հիմնված է ոչ թե մարդկանց իրական բնութագրերի վրա, այլ` այնպիսի բաների, ինչպիսիք են, թե ինչպես են օգտատերերը փոխազդում ընկերության հարթակի քոնթենթի հետ:

Հունվարի 19-ից Meta-ի հավելվածներն այլեւս չեն առաջարկի գովազդատուներին թիրախավորել մարդկանց առողջության, ռասայական, էթնիկական, քաղաքական կամ սեռական կողմնորոշման, կազմակերպությունների կամ հասարակական գործիչների նկատմամբ նրանց հետաքրքրության հիման վրա: