ՀԱՊԿ-ն ուշադիր եւ մտահոգված հետեւում է լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Մենք ուշադիր եւ մտահոգությամբ հետեւում բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամին։ Ձեւավորվող միգրացիոն ճգնաժամը սպառնում է մեծ աղետի վերածվել հազարավոր խաղաղ մարդկանց համար, որոնց թվում կան բազմաթիվ կանայք եւ երեխաներ»,- ասել է Զայնետդինովը։

ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները՝ այն խաղաղ ճանապարհով լուծելու համար։ «Մենք ակնկալում ենք, որ կողմերը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աջակցությամբ, կձեռնարկեն բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական ​​եւ հումանիտար միջոցները ճգնաժամային իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, որպեսզի այն չվերածվի ՀԱՊԿ անդամ պետության սահմանին անվտանգության սպառնալիքի»,- ասել է Զայնետդինովը: