Հայաստանի չորս բուհերի ներկայացուցիչներ նոյեմբերի 5-ից 7–ը մասնակցել են Փախստականների իրավունքի 10–րդ հոբելյանական դպրոցին։

Իրավաբանների, հետազոտողների, ինչպես նաեւ իրավապաշտպանների մասնակցությամբ փախստականների պաշտպանության հիմնադրույթների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցել են Երևանի «Գլաձոր» համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի և Երևանի պետական համալսարանի թվով 27 ուսանողներ ու համակարգող-դասախոսներ։

Փախստականների միջազգային իրավունքի ներածության, կարգավիճակի որոշման, դադարեցման հիմքերի, սոցիալ–տնտեսական իրավունքների, միջազգային պաշտպանության երաշխիքների, փախստական երեխայի կարգավիճակի, ապաքաղաքացիության և վերաբերական այլ հարցերի շուրջ խոսել են ոլորտի փորձառու մասնագետներն ու կազմակերպիչ կողմերի փորձագետները։

«Այս դպրոցն ապագա իրավաբաններին ոգեշնչող, մասնագիտական հանրույթում նոր կապեր ստեղծող և կարիերայի համար հնարավորություններ ստեղծող միջավայր է․ այստեղ փախստականների պաշտպանության աջակիցները զարգացնում են գիտելիքներ և տիրապետում են ոլորտում առկա առօրեական խնդիրներին՝ փորձելով իրենց մասնագիտական և անձնական ներուժը հնարավորին  չափով օգտագործել հանուն մարդու» , – նշել է ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանը։

Եռօրյա հանդիպման ֆորմալ մասն ավարտվել է Հայաստանում հաստատված փախստական, հետ TedTalk–ով, որը ներկաներին պատմել է փախստականի դժվարությունների ու երազանքների մասին։

Նշենք, որ աշնանային դպրոցը կազմակերպվել էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպութան և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) համատեղ ջանքերով։