Չինաստանը եւ Միացյալ Նահանգները խոստացել են միասին աշխատել՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործողություններն արագացնելու համար: Համատեղ հայտարարությունն արվել է Գլազգոյում կայացած COP26 գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է AFP-ն։
«Այս փաստաթուղթն ուժեղ հայտարարություններ է պարունակում մտահոգիչ գիտական ապացույցների, արտանետումների տարբերության եւ այդ խզումը փակելու համար գործողություններն արագացնելու հրատապ անհրաժեշտության մասին,- ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին:- Այս տասնամյակում նա պարտավորվում է կատարել մի շարք կարեւոր գործողություններ»։
Քերին եւ Չինաստանի կլիմայի հարցերով բանագնաց Սիե Չժենհուան ասել են, որ իրենք հաղթահարելու են տարաձայնությունները՝ կլիմայական խնդիրների շուրջ միասին աշխատելու համար: «Երկու կողմերն էլ գիտակցում են, որ առկա ջանքերի եւ փարիզյան համաձայնագրի նպատակների միջեւ խզում կա, ուստի մենք միասին կուժեղացնենք կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը»,- ասել է Չժենհուան:
Փաստաթուղթը կենտրոնացած է մեթանի արտանետումների կրճատման վրա, որը Քերին անվանել է «տաքացումը սահմանափակելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցը»: Դրանում նաև նշվում է, որ կողմերը պարբերաբար կհանդիպեն` «կլիմայական ճգնաժամի լուծման համար»։



























