Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի կարող եւ չպետք է վերադառնա սառը պատերազմի դարաշրջան։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը` ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովում, փոխանցում է Xinhua-ն։

Նրա խոսքով՝ COVID-19-ը դեռ կործանում է աշխարհը, եւ համաշխարհային տնտեսության վերականգնման ճանապարհը մնում է դժվար եւ տանջալից։ Նա կոչ է արել բաց լինել եւ համագործակցել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Մենք բոլորս պետք է լինենք լայնախոհ, հետեւենք ժամանակի հիմնական հոսքին եւ բաց լինենք: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պետք է «խթանի առեւտրի եւ ներդրումների ազատականացումը եւ դյուրացումը, պահպանի արդյունաբերական եւ մատակարարման շղթաների կայունությունն ու գործունեությունը եւ դյուրացնի ռեսուրսների կանոնավոր հոսքը տնտեսության վերականգնումն արագացնելու եւ փոխկապակցված զարգացման հասնելու համար»,-ասել է նա։