Միացյալ Նահանգները եւ դրա դաշնակիցները քայլեր կձեռնարկեն, եթե Չինաստանն ուժ կիրառի Թայվանում ստատուս քվոն փոխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է Reuters-ը։
New York Times-ի կողմից կազմակերպված ֆորումին Բլինքենին հարցրել են` արդյոք Միացյալ Նահանգները կմիջամտեն Չինաստանի հարձակման դեպքում` Թայվանը պաշտպանելու համար: Նա կրկնել է, որ Վաշինգտոնի դերը կայանում է նրանում, որպեսզի կղզին պաշտպանվելու միջոցներ ունենա, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենսդրությունը: «Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ արդարացի է ասել, որ մենք միայնակ չենք աշխարհի այս հատվածում խաղաղություն ու կայունություն ապահովելու վճռականության հարցում»,- հավելել է Բլինքենը:
«Կան բազմաթիվ երկրներ, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք ստատուս-քվոն խախտելու համար ուժի կիրառման ցանկացած միակողմանի գործողություն որպես խաղաղության եւ անվտանգության համար լուրջ սպառնալիք են դիտարկում, եւ նրանք նույնպես քայլեր կձեռնարկեն, եթե դա տեղի ունենա»,- ասել է նա` նշելով, թե ինչ գործողություն նկատի ունի:



























