Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երեւանում հայտնաբերվել եւ ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել, հրապարակված տեսանյութում երեւացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Արմենակյան փողոցում։