Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ծառին։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Մխիթար Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։