Նոր Զելանդիայի ափերին պինգվին է հայտնվել՝ իր բնական միջավայրից՝ Անտարկտիդայից առնվազն 3000 կմ հեռավորության վրա, գրում է BBC-ն։

Ադելի պինգվինին, որին այժմ տեղացիները Պինգու են կոչում, գտել են ափին կորած: Տեղի բնակիչ Հարրի Սինգհը, ով եւ գտել էր թռչունին, սկզբում կարծել է, որ դա «փափուկ խաղալիք է»:

Սա Նոր Զելանդիայի ափերի մոտ Ադելի պինգվինի հայտնաբերման երրորդ դեպքն է:

Սինգհի ֆեյսբուքյան էջին հրապարակված պինգվինի մասնակցությամբ կադրերում թռչունը մոլորված եւ միայնակ տեսք ունի: «Նա մեկ ժամ չէր շարժվում... եւ ուժասպառ տեսք ուներ»,- ասել է Սինգհը:

Նա կապ է հաստատել Թոմաս Սթրեքեի հետ, ով մոտ 10 տարի զբաղվում է պինգվինների վերակենդանացմամբ Նոր Զելանդիայի Հարավային կղզում։ Ստրեքեն ցնցված էր՝ իմանալով, որ դա Ադելի պինգվին է` տեսակ, որն ապրում է բացառապես Անտարկտիդայի թերակղզում։

Արյան անալիզները ցույց են տվել, որ նա ջրազրկված է։ Նրան հեղուկ էին տալիս եւ կերակրում սնուցող խողովակով: Թռչունն ի վերջո բաց կթողնվի Բենքս թերակղզու անվտանգ լողափ, որտեղ շներ չկան: