ԱՄՆ-ն եւ Ճապոնիան խորհրդակցություններ են սկսում պողպատի եւ ալյումինի ոլորտում գերարտադրողականության խնդիրը լուծելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն եւ առեւտրային բանակցություններումմ ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայն այսօր հայտարարել են, որ խորհրդակցություններ կսկսեն Ճապոնիայի հետ՝ պողպատի եւ ալյումինի գերարտադրողականության խնդիրը լուծելու համար»,-ասվում է հայտարարության մեջ

Բանակցությունների շրջանակներում, մասնավորապես, կքննարկվի Ճապոնիայից պողպատի եւ ալյումինի վրա 2018 թվականին դրված ամերիկյան տուրքերի հարցը։

Հոկտեմբերի վերջին Վաշինգտոնը եւ Բրյուսելը հայտարարել են ԵՄ-ից պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ մաքսատուրքերի շուրջ իրենց տարաձայնությունների կարգավորման մասին: